суббота, 16 мая 2015 г.

Եղիշե Չարենց՝ «ութնյակներ արևին» վերլուծություն

Բառերը նետվում են դեմքիդ, կարդալ ու շարունակել կարդալ, որպեսզի հասկանաս ասածն ինչ է, բայց ոչ:

Դու դա չես հասկանա, չես ընկալի, դու դա կտեսնես քո աչքերի առաջ, դու կպատկերացնես քեզ այդ կանանց դերում, կխենթանաս ու կտրվես։ Ու այս ամենին կավելանա երաժշտություն, որը հիմա ինձ խելագարի նման ստիպում է զգալ կրակ ու կրակի բանաստեղծ վերլուծել։ Հիմա գիշեր է, բայց ես տեսնում եմ արևի շողը ու այդ շողերի լույսի տակ մերկացած դեմքեր ու դեպքեր՝ միթե Չարենցի ազդեցությունն է։ Մտքիս ուզածը չեմ կարողանում արտահայտել, կրքոտ բանաստեղծության բացահայտումը չի ստացվում ինձ մոտ, ես ուղակի դա ուզում եմ զգալ ես չեմ ուզում մերկացնել նրանց վայելել եմ ուզում ամեն մի համբույր ու ի՞նչ ես տրվա՞ծ եմ նրան, թե դեռ կարող եմ ինձ կույս համարել։



Ա՜՜ գոռալը հիմա ինձ կարող է միայն հանել նրա բանաստեղծության ազդեցությանից։ Ես տեսնում եմ ամեն մի դետալ ամեն մի մանրուք իմ աչքի առաջ։ Ես տեսնում եմ Չարենցի պատկերն սրանք գրելիս։ Ես հասկանում եմ նրա ասածը՝ ես, ես ես …




Օ՜հ Աստված իմ, այս ինչ եմ դուրս տալիս։ Միթե ստացվեց Չարենցի անհասկանալի գրվածք։

Комментариев нет:

Отправить комментарий