вторник, 5 мая 2015 г.

Ցտեսություն չեմ ասում, այլ ընդհամենը՝ մինչ հանդիպում



Մի քանի օր շարունակ փորձում եմ ամփոփել կրթահամալիրում ապրած տարիներս, այն կրթահամալիրը, որն այնքան բան է տվել ինձ և միարժամանակ այնքան վերցրել (բոլոր իմաստներով), որին այնքան շնորհակալ եմ և որի վրա հաճախ այնքան բարկացած եմ եղել, որը հպարտության ու հիասթափության պատճառ է եղել, որը տարբեր է, աննկարագրելի, խենթ ու անսպասելի։


Անսպասելի էր նաև իմ այստեղ գալը: Դա որոշվեց սեպտեմբերի մեկի առավոտյան: Երեք տարի մեկ այլ դպրոցում սովորելուց հետո, այս ամենն այնքան գունավոր, պայծառ, ապրող ու ապրեցնող էր։ Կրտսեր դպրոց ասելիս՝ հիշում եմ այն գունավոր դասարանը, որտեղ սովորում էի, լողավազանը, խոհանոցը։ Հետո հերթը հասավ Միջին դպրոցին։ Այս տարիներն հակադրվելու, ընդվզումի տարիներն էին: Ավագ դպրոց վարժարան։ Անկեղծ ասած, այս տարիները չեմ կարողանում բնորոշել։ Լուրջ էր ամեն ինչ ,կարգով, մի խոսքով ծերացել ենք արդեն: Գի՞տեք, թե ինչ տվեց ինձ կրթահամալիրս։ Երբ ետ եմ նայում հասկանում եմ, որ եթե ես այսօր այսպիսին եմ, դա միայն նրա շնորհիվ է, կարծես ես այստեղ կերտվեցի, ձուլվեցի, կոփվեցի ու թրծվեցի։ Շնորհակալ եմ ինձ Սեբաստացի դարձնելու համար։ Շնորհակալ եմ, որ ես ապրեցի այս մեծ ընտանիքում ու դարձա նրա անբաժան մասը։ Շնորհակալ եմ ամենքին ու բոլորին, բայց այս Շնորհակալության մեծ ու համեղ պատառը ուղղված է մի մարդու, ով միշտ ինձ համար օրինակ է եղել, ումով միշտ հպարտացել եմ ու պարծեցել։ Երբեք առիթ չի եղել ասելու, բայց, կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է ՝ ՏԻԱՐ ՋԱՆ, ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՏԻԱՐ ԲԼԵՅԱՆ, ԵՍ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՄ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ:
Կարդացիք այս նյութս ու երևի մտածում եք, որ ստանդարտի շարքին դասվող մի գովք է, բայց զգացողություններս այնքան շատ են, որ ճիշտ բառեր չեմ կարողանում գտնել, ճիշտ կերպ չեմ արտահայտվում, ուզում եմ նաև ասել, որ եղել են դեպքեր, երբ այնքան եմ բարկացել, որ ասել եմ՝ «վերջ դուրս եմ գալիս» (դե կյանքում լինում են այնպես, որ նեղվում, նեղանում ես ու հիասթափվում, հետո՝ ներում, հասկանում սխալդ), բայց ամեն անգամ, ինչ- որ բան ինձ չի թողել, որ ես դա անեմ, կարծես թե ոտքս կապված լիներ :Հիմա մի տեսակ չեմ հավատում, որ էսպիսի բաներ եմ գրում։ Չգիտեմ, արդյոք ուզում եմ այս շրջանն ավարտվի, թե չէ :Երևի ուզում եմ, հ՛ա- հ՛ա ուզում եմ, որովհետև գիտեմ, որ կյանքի ավելի հետաքրքիր փուլեր են ինձ սպասում, ու մարդ պետք է առաջ ձգտի և ի վեջո իմ կրթահամալիրին ցտեսություն չեմ ասում, այլ ընդհամենը՝ մինչ հանդիպում: Չ՞է որ սեբաստացի լինելը հավերժ է:





Комментариев нет:

Отправить комментарий