Գրականություն, Մայրենի խոսք


Սասնա ծռեր
նախագիծ 2

Ես կփորձեմ բնութագրել,ներկայացնել Սասնա ծռեր էպոսի հերոսներին։ Սասնա ծռեր ունի չորս ճյուղ,որն էլ նշանակում է սերունդ (տոհմածառը) կամ դա այն  սյուն է, որի վրա կառուցված է էպոսը։ Էպսսի բանահյուսությւնը չունի որևէ գաղափարախոսություն։ Էպոսում առկա են հակառակ ուժեր, րանխնա են՝ կինը և տղամարդ, որն էլ ամբողջացնում է էպոսը։ Էպոսում կարծոմ եմ նկատած կլինեք,որ բոլոր կանայք օտար երկրներից էին բերված։ Հայ տղամարդիկ ամուսնանալով այդ օտարերկրացի կանանց հետ տվեցին ժառանգ, որն էմ բերեց պետականություն։Այսինքն հզոր ժառանգը հզոր պետության սկիզբն է։ Հաջորդ հերոսը էպոսում ձենով Օհանն է,որը տանում է տեղեկություններ փոխանցողի դերը։ Նա տարածապաշտ է և նվաճող,քանզի նա իր ձայնով նվաճում էր ամբողջ տարածաշրջանը։ Այս ամենի հետ մեկտեղ հայրենապաշտ է և ազատագրող, այս տեսակը ավելի ուժեղ տեսակ է, որն հիմնականում բնորոշում է հայերին։ Այս ամենը միասին կազմում են մի կյանք։ Հաջորդ հերոսը Մսրա Մելիք  է։ Ով բացասական դերով է ներկայացված։ Մսրը ներկայացնում է Եգիպտոսը։ Էպոսում ներկայացվում է երկուպետություներ, նրանց բախումը և պատերազմը։ Հաջորդ հերոսը Սանասարն է,ով պետության ստեղծողն էր, հիմնադիրը։ Մհերը շինարարություն ապրողների էր։ Եվ վերջապես էպոսի գլխավոր հերոս Դավիթը պետությունը վերականգնողն է։


Մահաբհարաթա
հին Հնդկական  էպոս 


Մահաբհարաթա։ Հին հնդկական պոեմ-էպոս է։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։
Մահաբհարաթան պատմում է Բհարաթա թագավորի ժառանգների մասին։ Տասնհինգ գրքերից  կազմված պատմագրությունների, առակների, լեգենդների, երկխոսությունների, աստվածաբանական, քաղաքական, իրավական բնույթի դատողությունների, առասպելների, ծագումնաբանությունների, օրհներգերի, ողբերգերի ամբողջություն է։ Համարվում է, որ նրա մեջ կա աշխարհի ամեն ինչը։
Պոեմում պատվում է ռաջաների երկու ընտանիքների միջև պայքարի մասին։ Հինգ Փանդավ եղբայրներ վաղ տարիքից մնացել էին առանց հոր։ Հորեղբայրն ու հորեղբոր որդիները՝ Կաուրավները, նրանց արտաքսեցին հարազատ վայրերից։ Փանդավները մեծանալով դարձան հզոր դյուցազուններ։
Հարևան թագավորության թագավորը խոստացավ իր աղջկան կնության տալ նրան, ով կկարողանա նետով խփել ոսկե ձկնիկի աչքին։ Ձկնիկը կախված էր ծառից և նրա առջև պտտտվում էր ճաղավոր անիվը։ Ամբողջ Հնդկաստանից հավաքվեցին երևելի մարդիկ մրցելու համար։ Սակայն նրանցից ոչ մեկը նույնիսկ չկաողացավ ձգել հսկայական աղեղը։ Միայն Փանդավ եղբայրներից մեկը խփեց նշանակետին։ Նա էլ ամուսնացավ թագավորի աղջկա հետ։
Փանդավները իրենց համար կառուցեցին շքեղ պալատ։ Սակայն Փանդավներից ավագը վեգ խաղալիս տարվեց մի նախիր, ոսկի, ձիեր, հազար ստրուկ ու ստրկուհիներ, փղեր և վերջապես, իրեն, եղբայրներին և թագավորի աղջկան։ Նրանք բոլորը դարձան ստրուկներ։ Չնայած հետագայում եղբայրները ազատվեցին, սակայն չկարողացան խաղաղ ճանապարհով վերադարձնել իրենց սեփականությունը։ Փանդավների ու Կաուրավների միջև սկսեց մահ ու կենաց կռիվ։ Աստվածները Փանդավներից մեկին նվիրեցին իրենց զենքը։ Ցեղերի մի մասը Փանդավների կողմն էր, իսկ մյուսը՝ նրանց հակառակորդների։ Նրանց միջև սկսված ճակատամարտը տևեց 18 օր։ Ճակատամարտի ընթացքում հաջողությունն ուղեկցում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Վերջապես Փանդավները հաղթեցին և դարձան թագավորներ։

Երևանյան գիշեր 
նախագիծ 1

Ժամը 23։25 է,  քիչ-քիչ  մարդիկ  պակասում են փողոցներում,  քաղաքի աղմուկը կամաց-կամաց  հանդարտվում  է։ Աշխատանքային եռուզեռից հետո մարդիկ իրենց հանգիստը փորձում  են գտնել  իրենց տներում։ Հերթով  հանգում են շենքերի  լույսերը։
23:50 ի սահմաններն է փողոց  են դուրս գալիս, «աշխատանքի» մարմնավաճառներն ու  համասեռամոլները, ի տարբերություն  մարմնավաճների վերջիններս լինում են ընդամենը մեկ այգում, իսկ քաղաքի մի քանի (այս առումով) շատ հայտնի մասերում  սկսվում է խցանումները  այն վարորդների պատճառով որոնք այդ գիշեր ցանկանում են վայելել « գիշերային թիթեռնիկների»  ներկայությունը։ Էլ չեմ խոսում թե ինչ անհարմարություն են պատճառում այդ տարածքներում ապրող մարդկանց։
(Մարմնավաճառություն
սեռական ծառայությունների մատուցում որևէ անձանց վարձատրման պայմանով ակտ կամ պրակտիկա։ Նման սեռական կապի համար վարձատրվող անձը կոչվում է մարմնավաճառ(ուհի)։ Մարմնավաճառությունը սեքս-ինդուստրիայի ճյուղերից մեկն է։ Մարմնավաճառության իրավական կարգավիճակը տարբերվում է ըստ երկրների, սկսելով պատժվող հանցագործությունից . վերջացնելով օրինական կերպով կարգավորվող մասնագիտության։ Մարմնավաճառությունից ստանող ամենամյա եկամուտը կազմում է ավելի քան $100 միլիարդ։ Ամենատարածվածը կանանց մարմնավաճառությունն է։ Երբեմն մարմնավաճառությունը համարում է աշխարհի հնագույն մասնագիտություն)։ Ահա այս տեղեկություննե մարմանվաճառության մասին  համացանցում։
 Մարմնավաճառությունը հայաստանում
Ըստ ոստիկանության տվյալների 2012 թվականի վիճակագրության երկրում կա 240 մարմնավաճառ։ Մարմնավաճառները ըստ իրավապահների բաժանվում են երեք խմբի, փողոցում կանգնող,  գիշերային ակումբներում ինչպես նայև այլ երկրից հյուրախաղերով ժամանող մարմնավաճառների և էլիտար աղջիկներ որոնք իրենց ծառայություները առաջարկում են հեռախոսով։ Մարմնավաճառությամբ զբաղվում  են հատկապես 25-40 տարեկան ամուսնալուծված կանայք որոնք մեծ մասամբ ունենում են երերեխ։1000 դրամից մինչեւ 1000$, ահա այս գնային սահմաներում է տատանվում «սեր» վաճառողների գինը։
Մարմնավաճառներից փոխանցվող վիրուսները և առողջությունը սպառնող  վտանգները
Առաջինը և ամենագլխավորը առողջությունը  սպառնացող  վտանգը  դա  ՄԻԱՎ և ՁԻԱՀ վիրուսներն են։ Վարակված մարդուց առողջ մարդուն դրանք կարող են փոխանցվել`
* արյան միջոցով
* սեռական ճանապարհով
Հայաստանում  ՄԻԱՎ ի Հետերոսեքսուալ փոխանցման ուղին  կազմում է  40,4 % իսկ այդ թվի աճեցմանը մեծ թափով ազդում են մարմնավաճառնորը։ Ոստիկանության տվյալներով մարմնավաճառները  ամիսը մեկ ամգամ պարտավոր են բուժզննում աննցնեն, այժմ իրենց հաշվին բայց կար ժամանակ որ նրանք հետազոտվում էին պետպատվերի շրջանակներում։


Մտքերիս հորձանուտից

Մտքերիս հորձանուտից ուզում եմ դուրս շպրտել այն բառերը որոնք կանգնել են կոկորդիս ու ուզում են արտահայտել հոգուս զգացմունքները։ 
Ի՞նչ է կատարվում։ 
Անգամ չեմ կարողանում մտածել, մտորել խառնվել է ամենինչ հոգումս, մտքումս։ Չեմ կարեղանում հավագվել, կարգի բերել ինձ։ Նույնիսկ հիմա բառերը ինքնաբերաբար պորտկում են ու մատներս առանց հասկանալու գրում մտքիս թելադրանքը։ Քահոս է։ Մեկ մտածում եմ վաղվա մասին մեկ էլ կտրուկ պատկերացնում ապագաս ու վախոնում, հանկարծակի  չգիտես որտեղից հայտնվում է անցյալս ու սկսում եմ տխրել լացելու աստիճան։ Միթե՞ դա նոռմալ է, միթե՞  չեմ գժվել։ 
Ա՜յ, այ օրինակ հիմա երկու վարկյան առաջ մտածում էի լավ բան եմ գրում,բայց հիմա կարդում եմ ու կարծում, որ  կատարյալ տխմարություն  է ինչ իմաստ ունի գրել սրա մասին, բայց դե հանձնարարված է մտորել և էսսե  գրել ,իսկ քանի որ ես հիմա իվիճակի չեմ ինչոր բանի  շուրջ մտորել որոշեցի գրել մտքերիս աճաբսանդալի մասին։
 Աստված իմ ինչքան հիմարություններ  եմ դուրս տալիս։ Հանդարտվիր խնդրում  խորը շնչիր ու՜ , բայց չէ  չի լինում հասկանում եք  չի՜ լինու՜մ, չեմ կողմնորոշվում. բնավորությամբ հստակություն սիրուղ մարդ եմ, բայց հիմա ինձ մոտ ոչինչ հստակ չի այլ պարզապես շիլա է դարձել, իսկ ես դարձել եմ անաշխատասեր ու կորցրել եմ հետաքրքրություններս ու այս ամեն ինձ ավելի է գլորում անդունդը։

Комментариев нет:

Отправить комментарий