Արվեստ


Սալվադոր Դալի

Կենսագրություն Նա ծնվել է 1904 թվականի Մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Իր առաջին նկարը նա նկարել է տաս տարեկան հասակում։1921 թվականին ընդունվում է Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկակայցրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։ ԵՎ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդ ու հանդերձ բացառության կարգով բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։ Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։
Հիշողության կայունություն
Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, և մեծ գովազդ է արել այդ ոճը, ինչևէ ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաընթացքի նկարները արտացոլում են՝ տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները « Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ)։ 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ։ 1940 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը։ Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ՝ նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ։ Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ՝ «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն)։
Վերջին Ընթրիքը
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ։ Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են՝ «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ)։ Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել։ Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում՝ Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք,Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում։


Դալիի թատրոն-թանգարան
Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալաի անունով։ Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը՝ աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգուերասի խորհրդանիշը։Դալիի Թատրոն-Թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով։ Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ։Դալիի թատրոն-թանգարան







Ռեմբրանդ Հարմենս Վան Վեյն


Նկարիչ և փորագրիչ Ռեմբրանդը հոլանդական գեղանկարչության ոսկեդարի ամենախոշոր ներկայացուցիչն է: Նա իր ստեղծագործության մեջ վարպետորեն մարմնավորել է հուզականությամբ հագեցած մարդկային ապրումների ողջ լուսապատկերը: Ռեմբրանդ Հարմենս 1606/1607 թ., ք. Լեյդեն, Նիդեռլանդներ 1669 թ., Ամստերդամ, Նիդեռլանդներ Ռեմբրանդը ծնվել է Հոլադիաի Լեյդեն քաղաքում ջրաղացպանի ընտանիքում: Սովորել է Լեյդենի լատինական դպրոցում, 13 տարեկանից աշակերտել է նկարիչ Յակոբ վան Սվանենբուրխին, 1623 թ-ից՝ Պիտեր Լաստմանին՝ Ամստերդամում: 1627 թ-ին վերադարձել է Լեյդեն և նկարիչ Յան Լիվենի հետ բացել արվեստանոց, հավաքել աշակերտներ: Երիտասարդ նկարչի առաջին ստեղծագործությունները «Համերգ», 1626 թ., «Դավիթը Սավուղի առջև», 1627 թ. կրում են Լաստմանի ազդեցությունը և աչքի են ընկնում գույների խայտաբղետությամբ:1631 թ-ին Ռեմբրանդը տեղափոխվել է Ամստերդամ. առաջին տարիներին առավելապես հակվել է ինքնանկարի ժանրին, ստեղծել է նաև կանանց ու տղամարդկանց գլուխների բազմաթիվ էտյուդներ: Սակայն Ռեմբրանդը ճանաչվել է «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» (1632 թ.) նկարով: Այդ շրջանում ստեղծված նրա դիմանկարներին բնորոշ են դիմագծերի և հագուստի մանրամասն պատկերումը «Քարոզիչ Անսլոն և իր կինը», 1641 թ. , իսկ ինքնանկարներին «Ինքնանկար Սասկիայի հետ», մոտ 1635 թ.՝ թատերական էֆեկտները:
1630-ական թվականների ստեղծագործության մեջ Ռեմբրանդը հաճախ տուրք է տվել բարոկկո ոճին բնորոշ պաթոսին ու դինամիկային («Սամսոնի կուրացումը», 1636 թ.), սակայն ստեղծել է նաև դրամատիզմով լի ռեալիստական կերպարներ («Խաչից իջեցնելը», 1634 թ., «Դանայա», 1636 թ.): Այս շրջանի գործերից են նաև նկարչի առաջին բնանկարները («Բնանկար՝ քարե կամրջով», մոտ 1638 թ.) և բարձրարվեստ փորագրությունները («Անառակ որդու վերադարձը», 1636 թ., «Բերետով ինքնանկար», 1639 թ., և այլն): 1640-ական թվականները բեկումնային էին Ռեմբրանդի համար. նա հասել է նյութական անկախության և փառքի, նկարել է ըստ իր նախասիրությունների:
1642 թ-ին Ամստերդամում Ռեմբրանդը հրաձիգների միության պատվերով ստեղծել է սպաների խմբային դիմանկարը՝ «Գիշերային պահակազորը». խախտելով սովորական դիմանկարի կանոնները՝ նա պատկերել է հրաձիգների ելույթի պահը, որը հիշեցնում է հոլանդացիների ազատագրական պայքարը. այդ նկարի պատճառով խորացել է հասունացող բախումը Ռեմբրանդի և հոլանդական բուրժուազիայի միջև. նվազել են պատվերները: Այդ շրջանի գործերում այլևս չկա նկարչի արվեստին բնորոշ կենսուրախությունը. նա առավելապես ստեղծել է հանդարտ, ջերմությամբ համակված աստվածաշնչային կերպարներ («Սուրբ ընտանիք», 1645 թ., «Քրիստոսը և իր աշակերտները Էմմաուսում», 1648 թ., և այլն): Հետևելով իտալացի նկարիչ Կառավաջոյի ավանդույթներին՝ Ռեմբրանդը վարպետորեն է օգտագործել լույսի և ստվերի հակադրությունը՝ որպես հոգեբանական բախումների հզոր միջոց:
1650– 1660-ական թվականների առավել նշանակալի աշխատանքներից են «Նկարչի որդի Տիտուսը կարդալիս» (մոտ 1657 թ.), Նիկոլաս Բրեյնինգի (1655 թ.), Հերարդ դե Լետեսի (1665 թ.), նաև ծերունիների («Կարմիր հագած ծերունին», մոտ 1652–54 թթ.) դիմանկարները, որոնց բնորոշ է հոգևոր պայծառությունը:
1650-ական թվականների գրաֆիկան հիմնական գծերով հոգեհարազատ է գեղանկարչական գործերին («Ֆաուստ», մոտ 1652 թ., «Քրիստոսը Էմմաուսում», 1654 թ., երկուսն էլ՝ օֆորտ, և այլն):
1657–58 թթ-ին Ռեմբրանդի` որպես անվճարունակի, ունեցվածքն աճուրդի է հանվել: Նա տեղափոխվել է Ամստերդամ և կյանքի մնացած մասն անցկացրել կարիքի մեջ:
Նկարիչն իր ստեղծագործության վերջին տասնամյակի աշխատանքներում համադրել է նախորդ բոլոր ստեղծագործական որոնումները՝ հասնելով կատարելության:
Ռեմբրանդի ուշ շրջանի կտավները կրոնական թեմաներով հորինվածքներ են («Ասուրը, Ամանը և Եսթերը», 1660 թ., «Անառակ որդու վերադարձը», մոտ 1668– 1669 թթ., և այլն):
1911 թ-ից Ամստերդամում գործում է Ռեմբրանդի տուն-թանգարանը:
Ռեմբրանդի գործերից պահվում են Բեռլինի, Հաագայի, Դրեզդենի պատկերասրահներում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ամենահարուստ հավաքածուն է), Լուվրում (Փարիզ), Ալեքսանդր Պուշկինի անվան արվեստի (Մոսկվա) և այլ թանգարաններում:


http://www.slideshare.net/liamovsisyan9/miqelangelo- Միքելանջելո Բուոնարոտտր
http://www.slideshare.net/liamovsisyan9/gohar-arvest -Լիոնարդո դա Վինչի
http://www.slideshare.net/liamovsisyan9 - Հռոմ
http://www.slideshare.net/liamovsisyan9/new-microsoft-office-power-point-21456993 - Սուրբ Սոֆիաի տաճար

Комментариев нет:

Отправить комментарий