«Դիմակահանդես» դրամայի լարված վիճակների սրընթաց զարգացող գործղության կրքոտ ուժով, դառը հեգնանքով հագեցած խոսակցությունների միջոցով Լեմոնտովը ցուցադրում է
« փայլուն, բայցչնչին» դարը՝ արտիստական վերնախավի կյանքը հոգևոր ստրկության ու երեսպաշտության մթնոլորտը։ Գրողը ազնվական հասարակության ամբողջ կյանքն էր համարում մի դիմակահանդես, ու մարդկանց իսկական խոհերն ու զգացմունքները ծածկված են անթափանց վարագույրով և միայն դեմքին դիմակ դրված ժամանակ է, որ նրանք հանում են դիմակը զգացմունքների վրայից և մեր առաջ կանգնում իրենց մտքերի ու գործերի ամբողջ ողորմելիությամբ։ Եվ հենց այդ միջավայրում են ապրում, տառապում և կործանվում։ Դրամայի գլխավոր հերոսները՝ Նինան և Արբենինն են։ Արբենինը շատ փորձություններ անցավ, բայց չարքի առջև երբեք գլուխ չթեքեց, այդ մարդը շատ լավ է հասկանում իր շուջը տիրող կեղծիքը։ Զայրույթով և թույնով լեցուն խոսքեր է նետում շրջապատի մարդկանց երեսին, սակայն նա ինքն է վարակված այդ հասարակության արատներով՝ դաժան է ու երեսպաշտ, որի հետևանքով կործանում է իր սիրած կնոջն ու իրեն։ Միայնակ հոգու ողբերգությունը Լերմոնտովը ցուցադրել է անողոք ճշմարտությամբ՝ բացահայտելով ինչպես հերոսի ուժը այնպես էլ նրա թուլությունը :
ՈՒժեղ մարդիկ միշտ մի քիչ կոպիտ են, մի քիչ գռեհիկ, սիրում են խայթել և հաճախ ժպտում են:
понедельник, 26 января 2015 г.
«Դիմակահանդես »
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий