ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
նախագիծ 3
Հոդված 1225. Ժառանգությունն ընդունելու կարգը
1.Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
2. Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում:
3. Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ
այն
բանից,
թե
ինչ
է
այն
իրենից
ներկայացնում
և
որտեղ
է
գտնվում:
4. Ժառանգության ընդունումը մեկ կամ մի քանի ժառանգների կողմից չի նշանակում դրա ընդունում մնացած ժառանգների կողմից:
5. Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման
ժամանակից
համարվում
է
ժառանգին
պատկանող,
անկախ
այդ
գույքի
նկատմամբ
ժառանգի
իրավունքի
պետական
գրանցումից,
եթե
նման
իրավունքը
ենթակա
է
գրանցման:
6. Ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչը ժառանգությունից
հրաժարվելն
առանց
այն
անձին
նշելու,
հօգուտ
որի
նա
հրաժարվել
է
ժառանգությունից,
եթե
այլ
բան
սահմանված
չէ
սույն
օրենսգրքով:
7. 7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում
ժառանգությունից
հրաժարում:
(1225-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-54-Ն, լրացվ.
22.01.07 ՀՕ-54-Ն)
Հոդված 1226. Ժառանգությունն ընդունելու եղանակները
1. Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական
իրավունքի
վկայագիր
ստանալու
մասին
ժառանգի
դիմումը
ժառանգության բացման
վայրի
նոտարին
հանձնելով:
2. Այն
դեպքում,
երբ
ժառանգը
դիմումը
նոտարին
չի
հանձնում
անձամբ,
ապա նման դիմումի
տակ
ժառանգի
ստորագրությունը
պետք
է
վավերացնի
նոտարը
կամ նոտարական
գործողություններ
կատարելու
համար
լիազորված
պաշտոնատար
անձը:
Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր
է,
եթե լիազորագրում
հատուկ
նախատեսված
է
այն
ընդունելու
լիազորությունը:
3. Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված
է
համարվում,
երբ
նա
սկսում
է
փաստացի
տիրապետել
կամ
կառավարել ժառանգված
գույքը`
ներառյալ,
երբ
ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու եւ այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից
պաշտպանելու
համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին
հասանելիք
գումարները:
Հոդված 1227. Ժառանգությունն ընդունելու ժամկետը
1. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից
վեց ամսվա
ընթացքում:
2. Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու
դեպքում,
ապա
նրանք
կարող
են ժառանգությունն
ընդունել
սույն
հոդվածի
1-ին
կետում
նշված
ժամկետի
մնացած մասի,
իսկ
եթե
այն
երեք
ամսից
պակաս
է,
ապա
երեք
ամսվա
ընթացքում:
3. Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում,
կարող
են ժառանգությունն
ընդունել
սույն
հոդվածի
1-ին
կետում
նշված
ժամկետն ավարտվելու
օրվանից
երեք
ամսվա
ընթացքում:
Հոդված 1228. Ժառանգությունն ընդունելը սահմանված
ժամկետի
ավարտից
հետո
1. Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած
բոլոր
ժառանգների
համաձայնությունը:
Նման համաձայնություն
պարունակող
փաստաթղթերի
վրա
ժառանգների
դրած ստորագրությունները
պետք
է
վավերացվեն
սույն
օրենսգրքի
1226 հոդվածի
2-րդ
կետում սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից
նախկինում
տրված
ժառանգության
իրավունքի
վկայագիրը
չեղյալ
համարելու եւ նոր վկայագիր
տալու
համար:
2. Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով
ժամկետը
բաց
թողնելու
պատճառները,
եթե
պարզվի,
որ
ժամկետը
բաց թողնելու
պատճառ
է
դարձել
այն
հանգամանքը,
որ
ժառանգը
չգիտեր
եւ
պարտավոր չէր իմանալ
ժառանգության
բացման
մասին
ու
պայմանով,
որ
ժառանգությունն ընդունելու
ժամկետը
բաց
թողած
ժառանգն
այդ
ժամկետը
բաց
թողնելու
պատճառները վերացվելուց
հետո`
վեց
ամսվա
ընթացքում,
դիմել
է
դատարան:
3. Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում
է դրանից
բխող
ժառանգական
գույքի
նկատմամբ
մյուս
ժառանգների
իրավունքներին վերաբերող
հարցերը,
ինչպես
նաեւ
անվավեր
է
ճանաչում
նախկինում
տրված ժառանգության
իրավունքի
վկայագիրը:
Այս
դեպքում
չի
պահանջվում
տալ ժառանգության
իրավունքի
նոր
վկայագիր:
Ինչպես դիմել ՍԴ
նախագիծ 2
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆԸնդունվել է Ազգային ժողովի կողմից 1 հունիսի 2006 թ.)
Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը (հոդված 25)Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ անձինք, ընդ որում, Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետում նշված դեպքում սահմանադրական դատարան կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք՝ Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխան։
Սահմանադրական դատարանում գործի քննության
առիթը (հոդված 26)Սահմանադրական
դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները
(հոդված 27)1.
Դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց)
կողմից ստորագրված:2.
Դիմումում պետք է նշվեն՝1)
սահմանադրական դատարանի անվանումը.2)
դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն).3)
դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք.4)
Սահմանադրության այն հոդվածը« որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է
տալիս.5)
սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը եւ դիմողի փաստարկները՝
Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.6)
դիմումին կցվող նյութերի ցանկը, եթե կան այդպիսիք:3. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է
սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ սույն օրենքով սահմանված չափով պետական
տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի
վճարումից ազատելու մասին։
Պետական
տուրքը ֆիզիկական անձանց սահմանադրական դատարան դիմելու համար սահմանվում է
բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար՝
քսանապատիկի չափով։Դիմողի
միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը
սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը
լուծելու հետ միաժամանակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով։Դիմումին կցվող նյութերը (հոդված 28)1.
Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝1)
լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.2)
օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված
հայերեն թարգմանությունը.3)
վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված
հարցերով դիմելու դեպքերում.
4)
դիմողի հայեցողությամբ՝ այլ նյութեր։2.
Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր նյութեր կարող է ներկայացնել միայն
սահմանադրական դատարանի որոշմամբ:
1995 թվականին սահմանադրությամբ սահմանադրական դատարան դիմելու կարգըՀոդված
101. Սահմանադրական
դատարան կարող են դիմել`
1) Հանրապետության
Նախագահը.2) պատգամավորների
առնվազն մեկ երրորդը.3) Հանրապետության
Նախագահի և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված
վեճերով.4) կառավարությունը` Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքում:
Սահմանադրական դատարանը գործեր քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Հոդված 102. Սահմանադրական դատարանը ընդունում է որոշումներ և եզրակացություններ` դիմում ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օր հետո:
Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 1-4 կետերով նախատեսված հարցերը լուծում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ 5-9 կետերով նախատեսված հարցերը` առնվազն երկու երրորդով:
Հին հայկական օրենքներ
նախագծի 1
Комментариев нет:
Отправить комментарий