среда, 4 февраля 2015 г.

«Տիկնկիների տունը»



Այս դրամայով Իբսենը ընդգծում է բուրժուական ընտանիքների կեղծ հարաբերությունները։ Նորայի կերպարը շատ բուռն է` շնորհիվ այն խոշոր էվոլուցիայի, որը կատարվում է 3 արարվածների ընթացքում։

Նա անհոգ մանկամտությունից հասնում է իր իրավունքների պաշտպան կին քաղաքացուն։ Նորան եղել է իր հոր սիրելի երեխան, որին հայրը գուրգուրել է և վերաբերվել է ինչպես տիկնիկի։ Ամուսնանալով Թորվալ Հերմերի հետ՝ դառնում է իր ամուսնու տիկնիկը։ Նա միշտ պատրաստակամ պետք է զվարճացներ ամուսնուն, հոգալրերեխաների մասին։ Նա իրավունք չուներ կայացնելու ոչ մի որոշում ինքնուրույն առանց ամուսնուց թույլտվություն վերցնելու, անգամ կայանալիք դիմակահանդեսի զգեստը և պարը ընտրել էր նրա ամուսինը։ Դրաման սկսվում է ծննդյան տոնի նախօրեին։ Նորան երջանիկ է՝ նրա ամուսնուն նոր պաշտոն են առաջարկել՝ բանկի ղեկավար։ Նա կարծում է, որ վերջապես իր ընտանիքը կսկսի լավ ապրել։ Սակայն դա ընդամենը կարծեցյալ երջանկություն է, տարիներ առաջ ամուսնուն մահից փրկելու համար Նորան տոկոսով փող է Կրոգսթադից։ Դեպքերի բերումով Նորայի գաղտնիքը բացահայտվում է։ Թորվալդը սաստիկ զայրանում է, մեղադրում կնոջը խաբեության մեջ և որոշում է կայացնում զրլել նրան երեխաների խնամքից։ Թորվալդը անգամ չի ուզում լսել և գիտակցել, որ այդ խաբեության ճանապարհին Նորան կանգնել են հանուն նրա առողջության։ Թորվալդի համար շատ ավելի կարևոր էր իր բարի անունն ու պատիվը։ Նրանց բացատրության ընթացքում Նորան կարծես սկսում է հասկանալ, որ նա ամուսնության 8 տարիների ընթացքում երբեք երջանիկ չի եղել, որ նա եղել է ամուսնու խաղալիքը, ինչպես, որ եղել է խաղալիք հոր համար։ Նա որոշում է կայացնում բաժանվել ամուսնուց շպերտելով երեսին հետևյալ խոսքերը « Երբ քեզ համար ողջ վտանգն անցավ դու քեզ այնպես պահեցիր կարծես ոչինչ չէր պատահել, ես առաջվա պես մնացի քո արտույտիկը, քե տիկնիկը, որի հետ միայն ավելի խնամքով պիտի վարվես։ Քանի որ պարզվել է, որ նա փխրուն էակ է։ Պարզվում է, որ ես 8 տարի ապրում եմ մի մարդու հետ, որին չեմ ճանաչում, իսկ ամենասոսկալին այն է, որ ես այդ մարդուց 3 երեխա եմ ունեցել» ։

Комментариев нет:

Отправить комментарий