вторник, 9 декабря 2014 г.

Իմ մասնագիտական կողմնորոշումը


Ցանկանում եմ դարնալ դերասանուհի և պատրաստվում եմ ընդունվել «Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ» ի «դերասանական արվեստ» բաժինը։ Հիմա կհարցնեք ինչու՞, որովհետև սիրում եմ այդ մասնագիտությունը, որովհետև բեմը անկարագրելի ձևով ձգում է ինձ, որովհետև բոլոր մասնագիտություններից ամենահետաքրքիրն ու ամենակյանքով լեցունն է։ Այս մասնագիտության շնորհիվ ես կարողանում եմ իրագործեմ իմ ամենաանիրականալի երազանքը՝ սլանալ ժամանակի միջով և հայտնվել տարբեր դարաշրջաններում, և դա՝ նրա յուրահատկությունն է։ Մասնագիտությունս ընտրելու հարցում ես միայն լսել եմ սրտիս, քանի որ միտքս ու մնացածներն ասում են «ոչ» և սա ընտրելուց հաշվի չեմ առել ոչինչ։Երևանում իմ մասնագիտությամբ միյան ԵԿԹՊԻ-ում են դասավանդում, այսինքն բուհի առումով այլ ընտրություն չկար։Բուհն ավարտելուց հետո շատ եմ ուզում ուսումս արտերկրում շարունակել։

Комментариев нет:

Отправить комментарий