четверг, 19 декабря 2013 г.

Ռեմբրանդ Հարմենս Վան Վեյն




Նկարիչ և փորագրիչ Ռեմբրանդը հոլանդական գեղանկարչության 
ոսկեդարի ամենախոշոր ներկայացուցիչն է:
Նա իր ստեղծագործության մեջ վարպետորեն
մարմնավորել է հուզականությամբ հագեցած 
մարդկային ապրումների ողջ լուսապատկերը:     
                                                                                                          Ռեմբրանդ Հարմենս
1606/1607 թ., ք. Լեյդեն,                       Նիդեռլանդներ
1669 թ., Ամստերդամ,    Նիդեռլանդներ



Ռեմբրանդը ծնվել է Հոլադիաի Լեյդեն քաղաքում  ջրաղացպանի ընտանիքում:  Սովորել է Լեյդենի լատինական դպրոցում, 13 տարեկանից աշակերտել է նկարիչ Յակոբ վան Սվանենբուրխին, 1623 թ-ից՝ Պիտեր Լաստմանին՝ Ամստերդամում: 1627 թ-ին վերադարձել է Լեյդեն և նկարիչ Յան Լիվենի հետ բացել արվեստանոց, հավաքել աշակերտներ: Երիտասարդ նկարչի առաջին ստեղծագործությունները  «Համերգ», 1626 թ., «Դավիթը Սավուղի առջև», 1627 թ. կրում են Լաստմանի ազդեցությունը և աչքի են ընկնում գույների խայտաբղետությամբ:
1631 թ-ին Ռեմբրանդը տեղափոխվել է Ամստերդամ. առաջին տարիներին առավելապես հակվել է ինքնանկարի ժանրին, ստեղծել է նաև կանանց ու տղամարդկանց գլուխների բազմաթիվ էտյուդներ: Սակայն Ռեմբրանդը ճանաչվել է «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» (1632 թ.) նկարով: Այդ շրջանում ստեղծված նրա դիմանկարներին բնորոշ են դիմագծերի և հագուստի մանրամասն պատկերումը  «Քարոզիչ Անսլոն և իր կինը», 1641 թ.  , իսկ ինքնանկարներին «Ինքնանկար Սասկիայի հետ», մոտ 1635 թ.՝ թատերական էֆեկտները:
1630-ական թվականների ստեղծագործության մեջ Ռեմբրանդը հաճախ տուրք է տվել բարոկկո ոճին բնորոշ պաթոսին ու դինամիկայինՍամսոնի կուրացումը», 1636 թ.), սակայն ստեղծել է նաև դրամատիզմով լի ռեալիստական կերպարներԽաչից իջեցնելը», 1634 թ., «Դանայա», 1636 թ.): Այս շրջանի գործերից են նաև նկարչի առաջին բնանկարներըԲնանկար՝ քարե կամրջով», մոտ 1638 թ.) և բարձրարվեստ փորագրություններըԱնառակ որդու վերադարձը», 1636 թ., «Բերետով ինքնանկար», 1639 թ., և այլն): 
1640-ական թվականները բեկումնային էին Ռեմբրանդի համար. նա հասել է նյութական անկախության և փառքի, նկարել է ըստ իր նախասիրությունների
1642 թ-ին Ամստերդամում Ռեմբրանդը հրաձիգների միության պատվերով ստեղծել է սպաների խմբային դիմանկարը՝ «Գիշերային պահակազորը». խախտելով սովորական դիմանկարի կանոնները՝ նա պատկերել է հրաձիգների ելույթի պահը, որը հիշեցնում է հոլանդացիների ազատագրական պայքարը. այդ նկարի պատճառով խորացել է հասունացող բախումը Ռեմբրանդի և հոլանդական բուրժուազիայի միջև. նվազել են պատվերները: Այդ շրջանի գործերում այլևս չկա նկարչի արվեստին բնորոշ կենսուրախությունը. նա առավելապես ստեղծել է հանդարտ, ջերմությամբ համակված աստվածաշնչային կերպարներՍուրբ ընտանիք», 1645 թ., «Քրիստոսը և իր աշակերտները Էմմաուսում», 1648 թ., և այլն): Հետևելով իտալացի նկարիչ Կառավաջոյի ավանդույթներին՝ Ռեմբրանդը վարպետորեն է օգտագործել լույսի և ստվերի հակադրությունը՝ որպես հոգեբանական բախումների հզոր միջոց
1650– 1660-ական թվականների առավել նշանակալի աշխատանքներից են «Նկարչի որդի Տիտուսը կարդալիս» (մոտ 1657 թ.), Նիկոլաս Բրեյնինգի (1655 թ.), Հերարդ դե Լետեսի (1665 թ.), նաև ծերունիներիԿարմիր հագած ծերունին», մոտ 1652–54 թթ.) դիմանկարները, որոնց բնորոշ է հոգևոր պայծառությունը:
1650-ական թվականների գրաֆիկան հիմնական գծերով հոգեհարազատ է գեղանկարչական գործերինՖաուստ», մոտ 1652 թ., «Քրիստոսը Էմմաուսում», 1654 թ., երկուսն էլ՝ օֆորտ, և այլն): 
1657–58 թթ-ին Ռեմբրանդի` որպես անվճարունակի, ունեցվածքն աճուրդի է հանվել: Նա տեղափոխվել է Ամստերդամ և կյանքի մնացած մասն անցկացրել կարիքի մեջ:
Նկարիչն իր ստեղծագործության վերջին տասնամյակի աշխատանքներում համադրել է նախորդ բոլոր ստեղծագործական որոնումները՝ հասնելով կատարելության:
Ռեմբրանդի ուշ շրջանի կտավները  կրոնական թեմաներով հորինվածքներ ենԱսուրը, Ամանը և Եսթերը», 1660 թ., «Անառակ որդու վերադարձը», մոտ 1668– 1669 թթ., և այլն):
1911 թ-ից Ամստերդամում  գործում է Ռեմբրանդի տուն-թանգարանը
Ռեմբրանդի գործերից պահվում են Բեռլինի, Հաագայի, Դրեզդենի պատկերասրահներում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ամենահարուստ հավաքածուն է), Լուվրում (Փարիզ), Ալեքսանդր Պուշկինի անվան արվեստի (Մոսկվա) և այլ թանգարաններում:


Комментариев нет:

Отправить комментарий