четверг, 19 декабря 2013 г.

Մտքերիս հորձանուտից

Մտքերիս հորձանուտից ուզում եմ դուրս շպրտել այն բառերը որոնք կանգնել են կոկորդիս ու ուզում են արտահայտել հոգուս զգացմունքները։

Ի՞նչ է կատարվում։
Անգամ չեմ կարողանում մտածել, մտորել խառնվել է ամենինչ հոգումս, մտքումս։ Չեմ կարեղանում հավագվել, կարգի բերել ինձ։ Նույնիսկ հիմա բառերը ինքնաբերաբար պորտկում են ու մատներս առանց հասկանալու գրում մտքիս թելադրանքը։ Քահոս է։ Մեկ մտածում եմ վաղվա մասին մեկ էլ կտրուկ պատկերացնում ապագաս ու վախոնում, հանկարծակի  չգիտես որտեղից հայտնվում է անցյալս ու սկսում եմ տխրել լացելու աստիճան։ Միթե՞ դա նոռմալ է, միթե՞  չեմ գժվել։
Ա՜յ, այ օրինակ հիմա երկու վարկյան առաջ մտածում էի լավ բան եմ գրում,բայց հիմա կարդում եմ ու կարծում, որ  կատարյալ տխմարություն  է ինչ իմաստ ունի գրել սրա մասին, բայց դե հանձնարարված է մտորել և էսսե  գրել ,իսկ քանի որ ես հիմա իվիճակի չեմ ինչոր բանի  շուրջ մտորել որոշեցի գրել մտքերիս աճաբսանդալի մասին։
 Աստված իմ ինչքան հիմարություններ  եմ դուրս տալիս։ Հանդարտվիր խնդրում  խորը շնչիր ու՜ , բայց չէ  չի լինում հասկանում եք  չի՜ լինու՜մ, չեմ կողմնորոշվում. բնավորությամբ հստակություն սիրուղ մարդ եմ, բայց հիմա ինձ մոտ ոչինչ հստակ չի այլ պարզապես շիլա է դարձել, իսկ ես դարձել եմ անաշխատասեր ու կորցրել եմ հետաքրքրություններս ու այս ամեն ինձ ավելի է գլորում անդունդը։

Комментариев нет:

Отправить комментарий