Ժամանակակից քաղաքակրթությունը չտեսնված ճնշում է գործադրում բնության վրա: Արդյունաբերական թափոններով բնական միջավայրի աղտոտումը վնասակար ազդեցություն է գործում մարդկանց, կենդանիների, բույսերի, հողի, շենքերի և շինությունների վրա, իջեցնում է մթնոլորտի թափանցիկությունը, բարձրացնում է օդի խոնավությունը, մեծացնում է մառախլապատ օրերի թիվը, փոքրացնում է տեսանելիությունը, առաջ է բերում մետաաղկան իրերի կոռոզիա:
Աղտոտման բնական գործընթացները բնության մեջ անտիպոդներ ունեն, որոնք ընդունակ են չեզոքացնել բնական աղտոտման ազդեցությունը, իսկ մարդու ստեղծած շատ նյութեր տարաասեռ են բնականների համեմատությամբ: Աղտոտման բնական աղբյուրները սովորաբար հեռացված են մարդու բնակության վայրերից, այնինչ մարդածինները տեղադրված են խիտ բնակչությամբ շրջաններում:
Լուծման հիմնական ուղիները
Մթնոլորտի աղտոտման մասշտաբների մեծացումը պահանջում է այն աղտոտումներից պաշտպանելու արագ և արդյունավետ միջոցներ, ինչպես նաև` օդի աղտոտումների վնասակար ազդեցության կանխումը: Մթնոլորտը կարող է առանց վնասակար ազդեցության արտահայտման պարունակել աղտոտումների որոշակի քանակ, քանի որ տեղի է ունենում նրա մաքրման բնական գործընթաց:
Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը:
Որպես կանոն, արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվում են գազամաքրման և փոշեորսման գործընթացներ կամ սարքեր` փոքրացնելու կամ կանխելու համար արտանետման մեծությունը: Գազամաքրման գործընթացները կարող են նաև քայքայել կամ փոխել նրանց քիմիական կամ ֆիզիկական հատկություններն այնպես, որ այն դառնա պակաս վտանգավոր: Որոշ դեպքերում օգտագործում են մթնոլորտում նոսրացման մեթոդը: Ծխնելույզները պետք է բավականաչափ բարձր լինեն (300-350 մետր)` աէրոդինակիմ ստվերների գոտում շենքի շուրջը օդի հոսանքի ճանապարհով խառնուրդների լավ նոսրացումն ապահովելու համար: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել արտանետումների ջերմաստիճանը և խողովակների տեղը: Ձեռնարկությունները կառուցում են քամոտ վայրերում: Մի շարք ձեռնարկություններում գազերն օգտագործվում են շենքերի ջեռուցման համար, իսկ դրանց ավելցուկն ուղղվում է ջերմակենտրոն:
Գոհար Մովսիսյան 10-5 դ
.
Օգնող հղում և հանրագիտարան http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A9%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF
Комментариев нет:
Отправить комментарий